Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին ծննդյան օրվա առթիվ
25 ՍԵՊ 2025 07:04

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Վստահ եմ, որ Ձեր փորձառու առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ՝ արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում:
Մեծապես գնահատելի է Ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման և առկա ներուժի շարունակական իրացման հարցում:
Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք

- Նիկոլ Փաշինյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել